211652_close_icon
views-count18521 դիտում article-date 16:00 20-02-2022

Խոշոր ավտովթար Երևանում. «Երևան Սիթի»-ի մոտ բախվել են Volkswagen և Kia ավտոմեքենաները. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը  00:05-ի սահմանններում Կոմիտասի պողոտա և Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում՝ «Երևան Սիթի»-ի մոտ, բախվել են Երևանի բնակիչ, 31-ամյա Արմեն Հակոբյանի վարած Volkswagen մակնիշի և Իջևանի բնակիչ, 28-ամյա Ռոման Հարությունյանի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ռ. Հարությունյանը տեղափոխվել է թիվ  1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվ է գործել բժիշկների հերթապահ խումբը,  ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն  ժամանել են  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ:

Վթարի մասին պարեկային ծառաության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք,  որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ  Ա. Բաբիկյանի կողմից նութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր