50868 դիտում
22:05 24-01-2023
Խոշոր ավտովթար Երևանում․ Օրբելի-Բաղրամյան հատվածում Kia-ն բախվել է կայանված BMW-ին, BMW-ն էլ՝ Volkswagen-ին, բժիշկներն ու պարեկները Kia-ի վիրավոր վարորդին տևական ժամանակ համոզում էին, որ տանեին հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Kia մակնիշի ավտոմեքենան Օրբելի փողոցում, դեպի Բաղրամյան պողոտա ընթանալիս, Օրբելու թունելի հարևանությամբ բախվել է կայանված BMW մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է կայանված Volkswagen-ին։ Բախումից հետո Kia-ն ամբողջությամբ ճանապարհը փակել է, և երթևեկությունը դարձել է անանցանելի։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Ժամանել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Նորայր Մայիլյանն ու Վլադիմիր Ալավերդյանը։
Բժիշկներն ու պարեկները գրեթե 40 րոպեից ավելի Kia-ի վարորդին, ում դեմքը վնասվել է, համոզում էին, որպեսզի տեղափոխեն հիվանդանոց, իսկ նա ընդվզում էր։ Սակայն բժիշկները ոչ միայն տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին վիրավորին, այլև շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն։
Kia-ի վարորդի ոտքերի տակ հայտնաբերվեց կոնյակի կիսադատարկ շիշ։
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրասնպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։
Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված Kia-ի վարորդի և կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 126+
126+