211652_close_icon
views-count7385 դիտում article-date 23:40 18-02-2022

Բաղանիսցիների գնահատականն իմ համար և շնորհակալագիր էր, և պատվոգիր, և շքանշան, և կոչում. համայնքի ղեկավարի հրաժեշտի խոսքը

2012֊2022 թթ. ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ղեկավար, ՀՅԴ Տավուշի մարզային կառույցի անդամ Նարեկ Սահակյանն ավարտել է իր պաշտոնավարման շրջանը, ինչի առիթով նա հանդես է եկել հրաժեշտի խոսքով.
 
«Ավարտեցի իմ առաքելությունը ՏԻՄ ոլորտում:
 
Փորձեմ լինել համառոտ.
 
2012-2022 թթ.-ին հայրենի Բաղանիս գյուղում եղել եմ համայքնի ղեկավար՝ 2012-2016, այնուհետև համայնքների խոշորացումից հետո 2016-2022 թթ.-ի փետրվարի 14-ը Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի վարչական ղեկավար:
 
Այս պաշտոնը իմ համար եղել է միջոց գյուղին ծառայելու, շենացնելու, գյուղը քարտեզի վրա ցույց տալու, ավելի գրավիչ ու բարեկեցիկ դարձնելու համար, եղել է միջոց, և ՈՉ ՆՊԱՏԱԿ:
 
Թե որքանով է հաջողվել՝ թողնում եմ Ձեր դատին:
 
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
 
Մեծ, շատ մեծ հպարտություն, գնահատվածի բերկրանք ապրեցի և զգացի ս/թ փետրվարի 14-ին ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻ մեծամասնության կողմից հնչեցված կարծիքները և ելույթները լսելուց: Այդ գնհատականը իմ համար Ե՛Վ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ ԷՐ, Ե՛Վ ՊԱՏՎՈԳԻՐ, Ե՛Վ ՇՔԱՆՇԱՆ, Ե՛Վ ԿՈՉՈՒՄ:
 
Հ.Գ. Շնորհակալ եմ բոլորիցդ, առաջին հերթին իմ համագյուղացիներին, բոլոր դոնոր կազմակերպություններին, հիմնադրամներին, անհատներին ովքեր ճանաչել, աջակցել և օգնել են իմ Բաղանիսին, շնորհակալ եմ նույնիսկ նրանց ովքեր օգնել են ինձ չխանգարելով:
 
Հ.Գ.Գ. Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել Մարդ կոչման հետ:
 
ԱՌՈՂՋ ԵՂԵՔ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր