Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից շնորհված պատվոգիր հանձնեց Շվեյցարիայի հայկական միության նախագահ Նժդեհ Խաչատուրյանին
Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը դեսպանությունում տեղի ունեցած արարողության ժամանակ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից շնորհված պատվոգիր հանձնեց Շվեյցարիայի հայկական միության նախագահ Նժդեհ Խաչատուրյանին:
Պատվոգիրը Նժդեհ Խաչատուրյանին շնորհվել է ՀՀ սփյուռքի նախարարության 5-ամյակի կապակցությամբ «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման բնագավառում ներդրած ավանդի, նախարարության հետ համագործակցության և իրականացված ծրագրերին ցուցաբերած աջակցության համար»:
Պարգևատրման արարողության ընթացքում դեսպան Ազնավուրը շնորհակալություն հայտնեց Նժդեհ Խաչատուրյանին հայապահպանման գործում ունեցած ավանդի համար, իսկ վերջինս էլ իր հերթին վերահաստատեց Շվեյցարիայում հայկական համայնքի պատրաստակամությունը` շարունակելու իրենց գործունեությունը` ի նպաստ հայրենիքի զարգացման և բարօրության