211652_close_icon
views-count1705 դիտում article-date 13:00 18-02-2022

Բացահայտվել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք. ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է առանց համապատասխան լիցենզիայի՝ սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք:
  
Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ  տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Ս. Մ.-ն  տարբեր զարտուղի ճանապարհներով ձեռք է բերում դեղանման ապրանքատեսակներ  ու դրանք սոցիալական ցանցերի միջոցով գովազդում և իրացնում է:
  
Ձեռնարկված միջոցառումների շրջանակներում ՀՕՀՎ աշխատակիցները  հեռախոսազանգի միջոցով  ձեռք  են բերել  պայմանավորվածություն՝  հանդիպելու և  ապրանքները գնելու վերաբերյալ: Նախօրոք պայմանավորված վայրում քաղաքացին վարչության  աշխատակիցներից կանխիկ դրամով իրացրել  է ընդհանուր 830.000 դրամի դեղանման ապրանքատեսակներ, որոնք բժիշկների ցուցումների հիմնան վրա հիմնականում օգտագործում են քովիդով վարակված  հիվանդները:   Իրացվող դեղանման այս ապրանքներից  «Ակտեմրա» դեղատեսակի միայն մեկ  տուփի   շուկայական արժեքը հասնում է 415.000  դրամի: Տվյալ քաղաքացու կողմից վաճառվող մյուս երկու՝ «Ակտեմրա ենթամաշկային»  դեղատեսակների մեկ սրվակի արժեքը  200-215 հզ դրամ է:
   
Առողջապահության նախարարություն կատարված հարցմանն ի պատասխան ստացվել են տեղեկություններ, որ գնված ապրանքատեսակները հանդիսանում են դեղամիջոցներ և այդ դեղաչափերով ՀՀ չեն ներմուծվել: Միաժամանակ պարզվել է, որ  անհատ ձեռնարկատերը դեղամիջոցների առևտուր իրականացնելու համար լիազոր մարմնից չունի ստացված համապատասխան լիցենզիա: Վերջինն ունեցել է պետական գրանցում, հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր, սակայն գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել է:

Փաստորեն անհատ ձեռնարկատերը իրականացրել է դեղերի մանրածախ իրացում, առանց համապատասխան լիցենզիայի և առանց համապատասխան հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու:
 
Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են    ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ վարչական վարույթ իրականացնելու համար: Տարվում են նաև  հետաքննչական միջոցառումներ   դեղերի և դեղամիջոցների անօրինական ճանապարհով ձեռք բերող և իրացնող անձանց շրջանակը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար :
    
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ՀՀ քաղաքացիներին հորդորում է  զերծ մնալ սոցիալական ցանցերի միջոցով կասկածելի ծագում ունեցող  դեղեր և դեղամիջոցներ ձեռք բերելուց:
 
Ծանուցում ՝  ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
        
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր