2587 դիտում
13:29 17-02-2022
Այդ մարդը ստում է, ստամբուլյան փաստաթղթում ոչինչ չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին․ Ռոբերտ Քոչարյան. news.am
Ստամբուլյան փաստաթղթում Արցախի հարցի կարգավորման պարբերության մեջ ոչինչ չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։
News.am―ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառանալով 1999 թվականին Ստամբուլյան գագաթնաժողովի ընթացքում ընդունված փաստաթղթին, որով, ըստ իշխանութան, ճանաչվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Ստամբուլյան փաստաթուղթը որեւէ մեկը կարդացե՞լ է, թե՝ ոչ։ Իսկապես, սա թեմա է, որը Հայաստանում քննարկվում է ավելի քան երկու ամիս։ Մի մարդ, որը դեռ մեկ ճիշտ խոսք ասած չկա, արել է հայտարարություն, եւ ոչ մեկը չի փորձել կարդալ այդ փաստաթուղթը հասկանալու համար՝ այս մարդը հերթական անգամ ստում է, թե՝ գոնե մեկ անգամ իր ամբողջ կյանքում ճշտմարտությունն է ասել։ Ես այդ փաստաթուղթը ստորագրողն եմ եղել, այդ մարդը ստում է։ Ստամբուլյան փաստաթղթի ստորագրումը մեր դիվանագիտական ամենից լուրջ հաղթանակներից մեկն է եղել այդ տարիների ընթացքում։ Մարդկանց, որոնք հետաքրքվում են Արցախի հարցի կարգավորմամբ, ես կառաջարկեի կարդալ այդ փաստաթղթի առաջին 48 էջը»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Երկրորդ նախագահի խոսքով՝ փաստաթղթում կա անդրադարձ հետսովետական տարածքներում կոնֆլիկտների վերաբերյալ. «Մոլոդվա, Վրաստան, Ռուսաստան, Կոսովո, Չեչնիայի հարցը։ Բոլոր կոնֆլիկտների վերաբերյալ այդ փաստաթղթի մեջ գրված է՝ մենք հարգում ենք, վերահաստատում ենք այդ երկրների տարածքային ամբողջականությունը, եւ որ հարցը պետք է կարգավորվի այդ երկրների տարածքային ամբողջականության շրջանականներում։ Վերահաստատվում է Մոլդովայի, Ռուսաստանի, Վրաստանի տարածքային ամբողջականությունը, եւ միայն Արցախի հարցի կարգավորման պարբերության մեջ չկա ոչինչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
817 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
430 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
583 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ