211652_close_icon
views-count7537 դիտում article-date 22:36 21-07-2021

Հնարավոր է՝ նախապատրաստվում է համաձայնագիր, որը չի կարող լինել առանց Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման. սա նշանակում է խաչ քաշել Արցախի ապագայի վրա. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

tert.am-ը գրում է. Այսօր՝ հուլիսի 21-ին, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն հարցազրույց է տվել «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք», «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերություններին։

Քոչարյանը նշել է՝ հնարավոր է`հիմա նախապատրաստվում է համաձայնագիր, որը չի կարող լինել առանց Ադրբեջանի տարածքային ամբողջության ճանաչման Հայաստանի կողմից. «Իսկ սա նշանակում է ուղղակի խաչ քաշել Արցախի ապագայի վրա»:

Նա նաև նշեց, որ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում հնչել են հայտարարարություններ՝ ուղղված Հայաստանին, որոնք ստորացուցիչ են և անընդունելի:

«Այդ հայտարարությունների նկատմամբ Հայաստանը որևէ արձագանք չի ունեցել, մենք սովորացրել ենք մեր թշնամուն, որ մեր հետ կարելի է վարվել այս կերպ, իմ տպավորությամբ՝ այս ամենը օգտոգործվում է Հայաստանի կողմից հենց ներքաղաքական նպատակների համար: Պատերազմից սարսափած ժողովրդին մանիպուլացնում են կառավարվող վախերի միջոցով»,նշեց նա:

ՀՀ 2-րդ նախագահը ընդգծեց, որ արտահերթ ընտրությունները չեն լուծել իրենց առաջ դրված խնդիրը, այսինքն՝ չեն լուծել այն հանգամանքները, որոնք բերել են ներքաղաքական ճգնաժամի:

«Այն, ինչ կատարվել է 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամսին, միշտ հետապնդելու է այս քաղաքական թիմին իրենց ամբողջ կյանքի ընթացքում, մոտ 400.000 մարդ քվեարկել է այն քաղաքական ուժին, որոնք այս իշխանություններին համարում էին դավաճան և կապիտուլյանտ, այս մարդիկ մնացել են Հայաստանում»,- ընդգծեց Քոչարյանը:

«Հայաստան» դաշինքի ղեկավարը մանրամասներ ներկայացրեց իր՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին և նշեց, որ շարունակելու է իր քաղաքական գործունեությունը և գլխավորելու է դաշինքը:

«Ես երբեք ինձ չեմ համարել օրենսդիրի մարդ և իմ սրտով չէր գնալ, զբաղվել օրենսդրական գործունեությամբ, բայց նաև այս հանդիպման վերջում մարդիկ ասում էին, որ պարոն նախագահ, չվերցնեք էլի մանդատը, մարդիկ ինձ տեսնում էին որպես դաշինքի վարչապետի թեկնածու, ոչ թե՝ դաշինքի պատգամավոր»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր