Գվարդիոլան առանց հարձակվողի միջնամատ ցույց տվեց ամբողջ լիգային. Ռիո Ֆերդինանդ
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդն անդրադարձել է «Մանչեսթեր Սիթիի» գերազանցությանը անգլիական մյուս ակումբների նկատմամբ:
«Միավորների առումով դեռ ամեն ինչ ավարտված չէ, բայց ինձ թվում է, որ «Ման Սիթին» իր խաղերում չափազանց հանգիստ է երևում: «Սիթին» այնպես է խաղում, կարծես նրանց մոտ ամեն ինչ վերահսկվում է:
Նրանք չեն ունենում ծամծված խաղեր կամ պահեր: Ամեն ինչ վերահսկում են:
Ի դեպ, Պեպ Գվարդիոլան դա անում է առանց լուրջ հարձակվողի: Նա պարզապես միջնամատ ցույց տվեց ամբողջ լիգային ու մեդիային, որոնք մրցաշրջանի սկզբում նրա հանդեպ կասկածներ ունեին», ասել է Ֆերդինանդը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի առաջատարն է, 9 միավորով գերազանցելով «Լիվերպուլին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: