211652_close_icon

Աշխարհաքաղաքական գործընթացների կիզակետում ԱՊՀ երկրներն են․ «Հայաստանի Հանրապետություն»

views-count1881 դիտում article-date 10:57 15-02-2022
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Այն, որ վերջին տարիներին ԱՊՀ երկրներում ակտիվացել են ներքաղաքական եւ արտաքին քաղաքական գործընթացները, երկրորդ կարծիք լինել չի կարող: ԱՊՀ անդամ պետություններից առաջինն Ուկրաինայում իրականացվեց «գունավոր հեղափոխություն», դրան հաջորդեցին ներքաղաքական ցնցումները Ղրղզստանում, Բելառուսում, Արցախում եւ Հայաստանի սահմաններին սանձազերծված ագրեսիան, Ղազախստանում ապակայունացման փորձը: Օրերս էլ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, ով նախագահում է 2007-ից, անսպասելիորեն հայտարարեց պաշտոնը թողնելու մասին: Վերջին ամիսներին կրկին լարվել է իրավիճակը Ուկրաինայում եւ նրա շուրջ․․․

Հատկապես Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի աննախադեպ շիկացումից հետո ՌԴ-ն որոշել է չլռել ու ԱՊՀ երկրներում եւ դրանց շուրջ ստեղծված անկայուն իրավիճակների ստեղծման մեջ մեղադրել արեւմտյան պետություններին: ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը օրերս հայտարարել է, որ արեւմտյան պետությունների գործողությունները հանգեցնում են աշխարհում, այդ թվում՝ ԱՊՀ տարածքում հակամարտությունների թվի աճին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր