6101 դիտում
11:37 09-01-2020
Թուրքիան կարող է հայտնվել լարվածության նոր կիզակետում․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Թուրքիան այսօր հայտարարում է, թե անհանգստացած է տարածաշրջանում ամերիկա-իրանական լարվածության սրմամբ: Անգամ նշել են, թե «Իրաքը հակամարտության գոտի վերածելը կվնասի ինչպես Իրաքի, այնպես էլ տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը»: Ապա կոչ է արվում բոլոր շահագրգիռ կողմերին՝ առաջնահերթություն տալ դիվանագիտական կարգավորմանը:
Ինչպես ասում են, այս կոչը շատ զվարճալի կլիներ, եթե իրավիճակը վտանգավոր չլիներ: Անհանգստություն ցուցադրող Թուրքիան անվարան բացում է ևս մեկ հակամարտ ճակատ՝ իր զինուժը Լիբիա ուղարկելով: Իհարկե, էլի ձևականորեն, Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահի հետ, որի ժամանակ քննարկվել են տարածաշրջանային մի շարք հարցեր, մասնավորապես՝ Լիբիայում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները: Այսինքն՝ Անկարան անգամ այս լարված պահին, երբ կարող է պատերազմ բռնկվել ԱՄՆ-ի և ԻԻՀ-ի միջև, քննարկում է իր ծավալապաշտական հնարավորությունները:
Այս տարվա հունվարի սկզբին Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել մի օրինագիծ, որով նախատեսվում է թուրք զինվորականներին ուղարկել Լիբիա (509 պատգամավորից 184-ը դեմ են քվեարկել, 325-ը՝ կողմ): Նշվել է, որ ավելի վաղ Լիբիան պաշտոնապես խնդրել էր Թուրքիային «օդային, ցամաքային ու ծովային աջակցություն տրամադրել, որպեսզի հետ մղեն արևելյան ուժերի գրոհը մայրաքաղաք Տրիպոլիից»: Թուրքիայի նախագահն իր հերթին հայտարարել էր, որ ցանկանում է բանակ ուղարկել՝ Լիբիայի նախագահին աջակցելու համար, որը պայքարում է գեներալ Հաֆթար Խալիֆայի դեմ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1776 դիտում
10:57 15-02-2022
Աշխարհաքաղաքական գործընթացների կիզակետում ԱՊՀ երկրներն են․ «Հայաստանի Հանրապետություն»
12718 դիտում
22:09 21-09-2016
Հայտնի ֆրանսիացի դերասանուհի Մարիոն Կոտիարը հայտնվել է հոլիվուդյան ամենահայտնի ու սիրված զույգի բաժանման կիզակետում
48106 դիտում
23:18 29-03-2017
Նա երբևիցե չի հայտնվել աղմկահարույց բացասական դեպքերի կիզակետում, ունի անբիծ կենսագրություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1387 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
1966 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»
1774 դիտում
12:30 22-12-2024
Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Էներգետիկի օրվա կապակցությամբ