Բելոռուսիան և Ղազախստանն ԱՊՀ ամենահաջողակ երկրներն են
Ռուսաստանցիներն ԱՊՀ երկրների շարքում ամենահաջողակ երկիր համարում են Բելոռուսիան և Ղազախստանը:
Ուկրաինան այլևս առաջին եռյակում չէ: 2013 թ-ին այդ երկիրը հաջողակ են համարել հարցվողների 21%-ը, իսկ այժմ ՝ միայն 2%-ը:
Հարցումն արվել է նոյեմբերի 22-23-ը, մասնակցել են 1.6 հազար մարդ՝ Ռուսաստանի 46 սուբյեկտներում:
Հարցվողներից յուրաքանչյուր 10րդ-ը՝10%, Ադրբեջանը համարել է հաջողակ երկիր, իսկ Հայաստանը՝ 9%-ը:
Ղրղզստանը, Վրաստանը և Մոլդովան՝ 5%, Թուրքմենիան 4%, Ուզբեկստան 3%, Տաջիկստան 2%:
Հարցվողների 65%-ը Ռուսաստանի ամենահուսալի գործընկեր է համարել Բելոռուսիան, Ղազախստանը՝ 46%-ը.
Այնուհետև , ընդհամենը 7%-ը նշել են Հայաստանը, Ադրբեջանը 6%-ը, Ղրղզստանը, Մոլդովան, Ուզբեկստանը և Թուրքմենիան 3%, Տաջիկստանը՝ 2%: