211652_close_icon
views-count1716 դիտում article-date 23:28 14-02-2022

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը համագործակցության հուշագիր է կնքել Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի հետ

Այսօր, փետրվարի 14-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը համագործակցության հուշագիր է կնքել Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի հետ, որը միտված է տեսալսողական մեդիայի բնագավառում մասնագիտական էթիկայի պահպանմանը, էթիկայի կանոնների ընդունման, մշտական կատարելագործմանն ու ոչ խտրական կիրառմանը:

Հուշագրի կնքմամբ կողմերը ձեռք են բերել պարտավորություններ․ էթիկայի կանոնների, դրանց կիրառման կամ կանոնագրի խախտման հետ կապված փորձագիտական խորհրդատվության անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը կարող է դիմել Դիտորդ մարմին փորձագիտական կարծիք կամ եզրակացություն ներկայացնելու խնդրանքով։

Տիգրան Հակոբյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանում թե´ պետական մարմինները, թե´ լրատվամիջոցները և թե´ հասարակությունը, գտնում են, որ պետական մարմինը օժտված է լրատվամիջոցներին պատժելու գործիքակազմով, սակայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով բոլորովին այլ ճանապարհ է նախատեսված՝ փորձում ենք մեր հասարակության մեջ արմատավորել, որ էթիկայի կանոնների պահպանման խնդիրը բոլորիս գործն է։ Նշենք, որ այս պահին Դիտորդ մարմնում ուսումնասիրվում է Հանձնաժողովի կողմից ներկայացված 6 դիմում, որոնց թիվը Համաձայնագրի ստորագրումից հետո ենթադրաբար կավելանա։
 

Նմանատիպ նյութեր