211652_close_icon
views-count1979 դիտում article-date 13:19 14-02-2022

«ԵՄ-ն Երևանի համար». Երեւանի 90 շենքերի տանիքներին տեղադրվում են արեւային համակարգեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայրաքաղաքի 90 բազմաբնակարան շենքի տանիքներին տեղադրվում են արևային ֆոտովոլտային համակարգեր՝ ապահովելով շենքի վերելակների, շքամուտքերի, աստիճանավանդակների, ինչպես նաև բակային տարածքների լուսավորության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիան:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Ծրագրով շենքերում ու բակերում տեղադրվում են նաև նոր Էներգախնայող LED լուսատուներ: Այդպես, բնակիչները կտնտեսեն իրենց միջոցները՝ 50 %-ով:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը ծրագիրն իրականացնում է Եվրոպական միության (European Union in Armenia) աջակցությամբ «Քաղաքապետերի դաշնագրի ցուցադրական նախագծեր»-ի (Covenant of Mayors - Europe) շրջանակում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր