Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 712 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 712 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 21 623 մարդ, մահացել` 40 մարդ:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 454 065 դեպք, որից 1 248 242 հիվանդ ապաքինվել է, 15 556-ը՝ մահացել: