Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք. ապաքինվել է ևս 3 պացիենտ
Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքէջում, տեղեկացնում է [url=http://jnews.ge/am/?p=45191#.Xx16ZZ77TIV]Jnews.ge[/url]-ն։
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1131 դեպք: Ապաքինվել է ևս 3 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 920:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 մարդ:
Կարանտինի ռեժիմում է գտնվում 6183 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 308-ը: