211652_close_icon
views-count2756 դիտում article-date 12:29 13-02-2022

44-օրյա պատերազմում անմահացած Կարեն Երեմյանի հայրը հավատում է, որ մի օր ճշմարտությունը բացվելու է. ՏԵՍԱՆՅՈՒԹ. aravot.am

aravot.am-ը գրում է. «Ես պատերազմով անցած մարդ եմ, էսքան զոհ տալ՝ հնարավոր չէր։ Ինչու իմ տղային ու մյուսներին շարասյունով պիտի տանեին՝ լույսերը վառ, որ մի բան լիներ։

Չկա՞ր մեջները գրագետ սպա»,- ասում է 44-օրյա պատերազմում անմահացած Կարեն Երեմյանի հայրը՝ Սերգեյ Երեմյանը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագիրը, Սերգեյ Երեմյանի խոսքով, ոչինչ չփոխեց։ «Ստորագրեցինք, բայց մինչեւ հիմա թուրքը մեզ ճնշում է։ Ստորագրեցինք, որ հողերը տա՞նք, հետո Հայաստանը տա՞նք։

Չեմ ուզում քաղաքականության մեջ մտնել, բայց կգա ժամանակ, որ մենք՝ զոհվածների հարազատներս մերը կասենք»,-ասում է 1990-ականներին հայ–ադրբեջանական զինված հակամարտությանը մասնակցած Սերգեյ Երեմյանը։ Նա չի կարող հասկանալ, թե բարձր ամբիոններից ինչպես են կարողանում շատերը խոսել, երբ ո՛չ իրենք են ծառայել, ո՛չ այդ խոսողների որդիները։ «Աստված չանի, պատերազմ սկսվի, ես ջոկատ եմ կազմելու, մտնեմ էդ մարդկանց տները հավաքեմ չծառայողներին ու գնանք կռվելու»,-ասում է մեր զրուցակիցը։

Մանրամասներն՝  այստեղ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր