3744 դիտում
12:44 13-02-2022
Տասնյակ երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են արել լքել Ուկրաինան
Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Շվեդիան, Շվեյցարիան, Բելգիան, Նիդերլանդները, Իսրայելը, Քուվեյթը, կոչ են արել Ուկրաինայում իրենց քաղաքացիներին լքել երկիրը: Այդ մասին հայտնում են տվյալ երկրների արտաքին քաղաքական գերատեսչություններից, գրում է Auroranews.am-ը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել էր, որ ամերիկացի դիվանագետներին, որոնք առանցքային պաշտոններ չեն զբաղեցնում, հրահանգել է հեռանալ Ուկրաինայից:
Կիևը լքելու է նաև Նիդերլանդների դեսպանության աշխատակիցների մեծ մասը. տեղում մնալու են միայն այն դիվանագետները, առանց որոնց հնարավոր չէ ապահովել դիվանագիտական ներկայացուցչության բնականոն գործունեությունը:
Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են անհրաժեշտության դեպքում տարհանել Կիևում իրենց դեսպանության անձնակազմին, սակայն դեռևս նման քայլ չեն ձեռնարկում:
Իրաքի իշխանությունները Կիևում իրենց դեսպանատան աշխատակիցներին կոչ են արել օգտվել ամենամյա արձակուրդից:
Վրաստանի արտգործնախարարությունից հայտնել են, որ դեսպանատունը Կիևում, Օդեսայի և Դոնեցկի հյուպատոսություններն անցնում են աշխատանքի արտակարգ ռեժիմի։

Նմանատիպ նյութեր
2442 դիտում
12:46 12-02-2022
Կանադայի ԱԳ նախարարը կոչ է արել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինան
1177 դիտում
22:24 28-07-2024
Ֆրանսիան, Նորվեգիան և Բելգիան իրենց քաղաքացիներին կոչ են արել անհապաղ լքել Լիբանանը
4246 դիտում
23:59 13-07-2021
Ֆրանսիան կոչ է արել իր բոլոր քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը
Այս բաժնից
1297 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1168 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1228 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա