211652_close_icon

Կանադայի ԱԳ նախարարը կոչ է արել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինան

views-count2526 դիտում article-date 12:46 12-02-2022
Կանադայի քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Ուկրաինայի տարածքը: Այս մասին նշված է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիի տարածած հայտարարության մեջ:

«Մինչ մենք շարունակում ենք սերտ համագործակցել մեր գործընկերների հետ ու հետևել իրադրությանը, կոչ եմ անում Ուկրաինայում բոլոր կանադացիներին ձեռնարկել անհրաժեշտ քայլերը հիմա լքելու երկիրը»,- ասել է նա: Ժոլին ընդգծել է, որ կանադացի դիվանագետները շարունակում են մնալ իրենց տեղերում և տրամադրում են հյուպատոսական ծառայություններ:

Նմանատիպ նյութեր