211652_close_icon
views-count5561 դիտում article-date 10:22 13-02-2022

Իմ մտքով երբևէ չի անցել դատի տալ որևէ լրագրողի կամ թերթի. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ վիրավորանքի քրեականացման օրենքի կիրառման վերաբերյալ

newsline.am-ը գրում է. «...Քաղաքակիրթ երկրներում ոչ մի նախկին թե գործող նախագահ, վարչապետ կամ նույնիսկ նախարար լրագրողի կամ թերթի դեմ դատ չի բացում։ Նա հնարավորություն ունի հերքել իր հասցեին ուղղված ցանկացած վիրավորանք կամ զրպարտություն, այն էլ որեւէ լրատվամիջոցից հարյուրապատիկ ավելի մեծ տպաքանակով կամ եթերաժամով։ Եթե դա չի անում, ուրեմն վստահ չէ, որ ժողովուրդը կհավատա իրեն, այդ պատճառով փորձում է լրագրողի բերանը փակել դատարանի միջոցով։

…Իմ հասցեին մամուլում հազարավոր վիրավորանքներ ու զրպարտություններ են հնչել թե՛ անցյալում, թե՛ այժմ, բայց իմ մտքով երբեւէ չի անցել դատի տալ որեւէ լրագրողի կամ թերթի»։

Լևոն Տեր-Պետրոսյան

29 մայիսի, 2009թ.

Նմանատիպ նյութեր