211652_close_icon
views-count36580 դիտում article-date 22:10 12-02-2022

Արտակարգ դեպք Երևանում. արծաթյա և ոսկյա զարդերի խանութ-սրահի ապակին պարեկները հայտնաբերել են կոտրված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 02:10-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Սերյոժա Ղ.-ից, ով հայտնել է, որ Տիգրան Մեծի պողոտա և Քրիստափոր փողոցի խաչմերուկի մոտ գտնվող արծաթյա և ոսկյա զարդերի խանութ-սրահի ապակին կոտրել են և կան կասկածներ, որ փորձել են գողություն կատարել:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Ռ. Մուրադյանի գլխավորությամբ:
 
Պարզվել է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 20:00-ից մինչև փետրվարի 12-ի ժամը 02:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կոտրել է Տիգրան Մեծի 51 հասցեում գտնվող, Երևանի բնակիչ, Վիրաբ Հ.-ին պատկանող արծաթյա և ոսկյա զարդերի խանութ-սրահի ապակին՝ պատճառելով գույքային վնաս:
 
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզում են դեպքի հանգամանքները, հետաքննիչի որոշմամբ էլ նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր