2647 դիտում
14:53 12-02-2022
ՀՌՀ որոշմամբ հինգ օրով կասեցվել է «Արմնյուզ» և «Ռադիո 107 ՖՄ» ընկերությունների լիցենզիաների գործողությունը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր՝ փետրվարի 12-ին, գումարվել է արտահերթ նիստ, օրակարգում՝ «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը:
Այս մասին տեղեկացնում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից:
Ներկայացնելով օրակարգային հարցերը նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության «ԱՐՄՆՅՈՒԶ» տեսալսողական ծրագրի և լսողական մեդիածառայություն մատուցող «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության «ԱՐՄՆՅՈՒԶ ՖՄ» լսողական ծրագրի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերել է, որ 2022 թվականի փետրվարի 11-ին ժամը՝ 00։01:00-ից Հեռարձակողներն ավելի քան 24 ժամ չեն ապահովել տեսալսողական հաղորդումների հեռարձակումը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 58-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց կիրառել վարչական տույժ՝ կասեցնել «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների լիցենզիայի գործողությունը՝ հինգ օր ժամկետով:

Նմանատիպ նյութեր
646 դիտում
20:21 19-02-2024
Մի շարք ընկերությունների նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր. ՀՌՀ
2159 դիտում
18:05 06-03-2015
Կասեցվել է երկու ուսումնական հաստատության լիցենզայի գործողությունը
Այս բաժնից
847 դիտում
20:22 15-11-2024
ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի ԺՊ-ն ազատվել է պաշտոնից
973 դիտում
19:59 15-11-2024
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Նարայանա Մուրթիին
625 դիտում
19:46 15-11-2024
Արսենյանը ԵՄ ներկայացուցչության ղեկավարին գոհունակություն է հայտնել գործընկերության խորացման համար