211652_close_icon
views-count983 դիտում article-date 16:01 11-02-2022

«Գառնի» և «Լոռի բերդ» արգելոցներում կնշվի Տյառնընդառաջը

Փետրվարի 13-ին,  ժամը  17:00-ին,  «Գառնի»  պատմամշակութային  արգելոց-թանգարանում  և  «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում  կնշվի  Հայ Առաքելական  եկեղեցու  տերունական  տոներից   մեկը` Տյառնընդառաջը:  

«Գառնի» արգելոց-թանգարանում նախանշված միջոցառումը կմեկնարկի Գառնի համայնքի Սուրբ Խաչ  եկեղեցուց: Մասնակիցները եկեղեցու կանթեղներից  վերցված  կրակով  ու  ազգային  երգ-երաժշտության  ուղեկցությամբ  կշարժվեն արգելոց-թանգարան, որտեղ միջոցառման համար առանձնացված հատուկ  վայրում /խոտածածկ տարածքում/  կվառվի  Տյառնընդառաջի խարույկը: 

«Գառնի»-ում կատարումներով հանդես կգա «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը։ 
 
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում ևս միջոցառումը կսկսվի ժամը 17։00-ին։ Խարույկը կվառվի  արգելոցի տարածքում՝ հատուկ առաձնացված վայրում։
 
«Լոռի բերդ»-ում կատարումներով հանդես կգա «Վարք հայոց» ավանդական երգի-պարի խումբը։  

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում նախանշված միջոցառման նպատակը՝ ազգային, ավանդական տոները պահպանելով, հուշարձանը ժողովրդին ավելի մոտեցնելն ու մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունք ձևավորելն է։
     
Մուտքը՝ պատմամշակութային արգելոց և արգելոց-թանգարան այցելության  համար  նախատեսված տոմսերով։ 
 

Նմանատիպ նյութեր