«Տոտենհեմը» երկրպագուներին խնդրել է այլևս չօգտագործել «ջհուդ» բառը
«Տոտենհեմը» հետազոտություն է անցկացրել իր երկրպագուների շրջանում՝ պարզելու համար, թե «ջհուդ» բառը որքան հաճախ է օգտագործվում: Պարզվել է, որ հարցման մասնակիցների 94 տոկոսը նշել է, որ այդ բառը կարող է վիրավորական լինել հրեաների համար:
Հետազոտությունների արդյունքներով «Տոտենհեմը» իր երկրպագուներին խնդրել է այլևս չօգտագործել «ջհուդ» բառը
«Կարծում ենք, ժամանակն է, որ հրաժարվենք ասոցացնել այդ տերմինը մեր ակումբի հետ», նշված է «Տոտենհեմի» հայտարարության մեջ:
Նշենք, որ «Տոտենհեմը» պատմականորեն ասոցացվում է հրեաների հետ:
Հատկանշական է, որ ակումբը հայտարարության մեջ ոչ մի անգամ չի օգտագործել «ջհուդ» (yid) բառը՝ դրա փոխարեն գրելով ««Ջ» տառով բառ» (Y-word):