211652_close_icon
views-count97182 դիտում article-date 19:29 09-02-2022

Եղեգնաձորի ոստիկանները իրականացրել են «Հարամ հացը, այդ թվում՝ Հրազդան, մարսել չի լինի» օպերացիան. բնակարանային գողերը փախուստի պահին Porsche Cayenne-ով վթարի են ենթարկվել. հայտնաբերվել են ոսկյա զարդեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ( վարչության պետ Ալիկ Հակոբյանի), ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝  բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ, Վայոց Ձորի մարզում իրականացրել են  «Հարամ հացը, այդ թվում՝ Հրազդան, մարսել չի լինի» օպերացիան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վայոց Ձորի մարզի բնակիչ, 30-ամյա Ֆրունզե Բ.-ն, Երևանի բնակիչ, 38-ամյա Էդգար Գ.-ն և նրան հետ եղած ևս մեկ հոգի Եղեգնաձոր քաղաքում կազմակերպել և կատարել են բնակարանային գուղություններ:

Մարզային ոստիկանությունում և Եղեգնաձորի ոստիկանությունում օրեր շարունակ ոստիկանները  իրականացրել են հսկայածավալ օպերատիվ աշխատանքներ:

Փետրվարի 4-ին տեղեկություններ են ստացվել, որ նշված անձանցից  2-ը Եղեգնաձոր քաղաքի Արսենյան  9ա շենքի բակի 1-ին շքամուտքից դուրս են եկել և նստել շենքի հարակից տարածքում կայանված Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան և ուղևորվել են դեպի Անդրանիկի փողոց:

 Նշված փողոցում՝ «Ֆինկա» ՈւՎԿ Եղեգնաձորի մասնաճյուղի մոտ, ոստիկանները կանգնեցնում են  Porsche Cayenne-ը, սակայն վարորդը չի ենթարկվում ոստիկանության ծառայողների օրինական կանգառ պահանջին և արդեն ավտոմեքենան մեծ արագությամբ շարունակում է վարել, դիմելով փախուստի:

Ոստիկանները, վստահ լինելով իրենց ստացված օպերատիվ տեղեկություների վրա, հետապնդում են նրանց,  սակայն որոշ ժամանակ անց Porsche Cayenne-ը նրանց տեսադաշտից անհայտանում է: Ոստիկանները առաջ են ընթանում ու արդեն  «Իվանի խաչմերուկ»  կոչվող տարածքում  հայտնաբերում են նշված ավտոմեքենան՝ վթարի ենթարկված, իսկ  2 ուղևորները, տեսնելով ոստիկանության ծառայողներին, դիմում են փախուստի:

Վարորդը իջնելով ավտոմեքենայից, կասկածելի փաթեթներ է գցում գետնին: Տաք հետքերով ոստիկանները պարզում են նրանց գտնվելու վայրերը ու հայտնաբերում և բերման են ենթարկում նրանց:

Վարորդը եղել է Երևանի բնակիչ, 32-ամյա Կարապետ Ն.-ն:

Փաստի առթիվ  Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ և նշված անձինք Եղեգնաձորի ոստիկանությունից ներկայացվել են քննչական վարչություն:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջիններիս գործողություններից տուժած անձանց հայտնաբերելու  ուղղությամբ:

Հայտնաբերվել են նաև  տարբեր  տեսակի ոսկյա զարդեր, որոնք,  ըստ նախնական տեղեկությունների,  նշված անձանց կողմից հափշտակվել են տարբեր բնակարաններից:

Վթարի փաստով դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրաանատար Կարեն Օհանյանի և ավագ հետաքննիչ  Համլետ Սիրեկանյանի գլխավորությամբ:
 
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ոստիկանության տեսանյութը՝ գողացված ոսկյա զարդերի վերաբերյալ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր