211652_close_icon
views-count2480 դիտում article-date 18:36 09-02-2022

«Շահարկում են, թե գյուղերն անպաշտպան են մնալու․ չկա նման բան»․ Փաշինյանը պնդում է «հայելային հետքաշման» առաջարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. aravot.am

aravot.am-ը գրում է. «Նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանային գծից հավասար հեռավորության վրա պետք է զորքերը հետ քաշվեն, որից հետո սահմանի պահպանությունը պետք է հանձնվի սահմանափակ թվով սահմանապահ ծառայողներին։ Արդյունքում պետք է տեղի ունենա միջազգային մոնիթորինգ՝ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բացատրելով, թե ի՞նչ նկատի ունի իշխանությունը, երբ ասում է, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման-սահմանազատման գործընթացի մեկնարկի համար պետք է տեղի ունենա զորքերի հայելային հետքաշում։

«Արդյոք ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ կա՞ պետական սահման։ Հարցի պատասխանը դրական է, ինչու, որովհետեւ դեռեւս ԽՍՀՄ ժամանակներում ՀՀ-Ադրբեջան սահման է գոյություն ունեցել, որը դելիմիտացիայի է ենթարկվել, իսկ 1991թ․-ի ԱՊՀ համաձայնագրով, որը վավերացվել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի կողմից, այդ սահմանները ճանաչվել են։ Կարծում ենք, որ այս պայմանավորվածությունները պետք է իրագործվեն այս տրամաբանությամբ։ Պատրաստ ենք լսել նաեւ այլ առաջարկներ եւ պատկերացումներ։

Այս թեմայով կան շահարկումներ, թե գյուղերն անպաշտպան են մնալու։ Չկա նման բան։

Առաջարկների փաթեթում ամեն ինչ հաշվի է առնված։ Խոստովանենք նաեւ, որ այնպես չի, որ առաջարկը հարյուր տոկոսով համապատասխանում է կամ կոմֆորտ է ՀՀ-ի համար, կամ դիսկոմֆորտ է Ադրբեջանի համար․․․Կա սահմանային գիծ, որով, կարծում ենք, պետք է հետքաշում լինի։ Դա չի կանխորոշելու հետագա դեմարկացիայի արդյունքները։ Դրանք պետք է լինեն բանակցությունների առարկա»։

Մանրամասներն՝ այստեղ
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր