211652_close_icon
views-count965 դիտում article-date 15:01 09-02-2022

Արցախի ԱԺ նախագահն ու Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչը քննարկել են 2022 թվականի անելիքները

Փետրվարի 8-ին ՀՀ-ում Արցախի հանրապետության մշտական ներկայացուցչությունում հանդիպել են Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի ներկայացուցչության ֆեյսբուքյան էջից։

Սերգեյ Ղազարյանը Արցախի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ պատկան գերատեսչությունների, տեղահանված արցախցիների, բարեգործական կազմակերպությունների և Սփյուռքի հետ ներկայացուցչության կողմից իրականացվող աշխատանքներն ու 2022 թվականի համար նախանշված անելիքները։

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Արցախի ԱԺ-ի կողմից Արցախի և արցախցիների շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքները։

Նմանատիպ նյութեր