211652_close_icon
views-count5787 դիտում article-date 18:56 08-02-2022

ՀՀ ոստիկանապետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին. կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հետագա ուղղությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։

Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան արդյունավետ համագործակցությունը, որը, նրա խոսքով, վերջին տարիներին ավելի է զարգանում։

Ոստիկանության պետը, կարևորելով տիկին դեսպանի այցը ոստիկանություն, պատրաստակամություն է հայտնել համագործակցությունն ընդլայնելու համար։

ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին նշել է Հայաստանում պարեկային ծառայության ստեղծման և արդեն գրանցված արդյունքների մասին։

Լին Թրեյսին խոսել է պարեկային ծառայության ոստիկանների վերապատրաստման, Հայաստանի մարզերում ծառայության ներդրման և այդ ուղղությամբ ԱՄՆ աջակցության մասին։

Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հետագա ուղղությունների մասին և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր