211652_close_icon
views-count33726 դիտում article-date 18:42 08-02-2022

Ավտովթար Արարատի մարզում. 38-ամյա վարորդը 07-ով բախվել է բետոնե էլեկտրասյանն ու կողաշրջված վիճակում հայտնվել առվակում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար  է տեղի ունեցել  Արարատի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Համազասպ Վարդանյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Նորամարգ գյուղի Ազատության փողոցի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ հատված, բախվել բետոնե էլեկտրասյանն ու կողաշրջված վիճակում հայտնվել ջրատար առվակի մեջ:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի  ավագ տեսուչներ Արտակ Գրիգորյանն ու Արտյոմ Բեկլարյանը:

 Վիրավորին հիվանդանոց է ուղեկցել  դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննության բաժանմունքի  ավագ տեսուչ Հալաբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր