64376 դիտում
20:30 14-05-2024
Ավտովթար՝ Տավուշի մարզում․ բժիշկ-ստոմատոլոգը Աղավնավանքի ճանապարհին «Jeep Grand Cherokee»-ով կողաշրջված վիճակում հայտնվել է առվակում․ կոնսերվատորիայի դասախոսին տեղափոխել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Մայիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Նարեկ Մխիթարյանը իր վարած «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենայով Աղավնավանք եկեղեցի տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և սահելով հայտնվել առվակում՝ կողաշրջված վիճակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 38-ամյա Նաթելա Աճեմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները ավտոմեքենան քարշակելու միջոցով հանել են անվտանգ վայր։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի գլխավորությամբ։
Տեղում նույն վաշտի պարեկներ Մհեր Ակուլյանն ու Տարոն Հակոբյանը սահմանազատել են տարածքը։
Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ն․ Մխիթարյանը աշխատում է «Մեդեսի» բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ-ստոմատոլոգ, իսկ ուղևոր Ն․ Աճեմյանը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ որպես դասախոս։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+