40825 դիտում
14:14 09-07-2018
Կասկադյորական ավտովթար Երևանում. 34–ամյա վարորդը Honda-ով բախվել էլեկտրասյանն ու մայթեզրի քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել մայթին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 34-ամյա Գևորգ Տերտերյանը իր վարած Honda մակնիշի 35 QO 656 համարանիշի ավտոմեքենայով Քրիստափորի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց՝ Փեթակ առևտրի կենտրոնի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, այնուհետև մայթեզրի քարերին ու կողաշրջված վիճակում հայտնվել մայթին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով վարորդ Գ. Տերտերյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)