211652_close_icon
views-count32581 դիտում article-date 20:34 06-02-2022

Խոշոր ավտովթար Երևանում. Առինջի կամարի մոտ բախվել են 42-ամյա վարորդների Ford-ն ու Mercedes-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 18:15-ի սահմաններում, Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 42-ամյա Կարեն Պողոսյանի վարած, ռուսական համարանիշներով Mercedes GL-350 մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 42-ամյա Աննա Գասպարյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ:
 
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր