23337 դիտում
10:14 15-11-2021
Խոշոր ավտովթար Երևանում. Առինջի կամարի մոտ Mitsubishi-ն բախվել է էլեկտրասյանը. 4 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:35-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 35-ամյա Արթուր Ղարիբյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցի թիվ 42 հասցեի դիմացի հատվածում՝ ժողովրդին հայտնի Առինջի կամարի մոտ, բախվել է էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Ղարիբյանը, նրա ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ, 30-ամյա Սիրակ Սարգսյանը, 28-ամյա Սերգեյ Աղաջանյանն ու 30-ամյա Արսեն Ղարիբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և ցուցուբերել են առաջին բուժօգնությունն ու մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության թիվ 51 բրիգադի և Աբովյանի շտապօգնության բրիգադի ավտոմեքենաներին:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը:
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)