211652_close_icon
views-count1604 դիտում article-date 22:53 05-02-2022

Աջակցենք Արցախում տեխնոդպրոցի հիմնման նախաձեռնությանը. Արտակ Բեգլարյան

Աջակցե՛նք Արցախում տեխնոդպրոցի հիմնման նախաձեռնությանը...

Արցախի անվտանգության, կրթական և տնտեսական զարգացման համար տեխնոլոգիական ուղղության առաջխաղացումը օրվա հրամայական է։ Պատրաստելով տեխնոլոգիապես գիտակ սերունդ, ապա զարկ տալով նորագույն տեխնոլոգիաներով հարուստ պրոդուկտների ստեղծմանն ու արտահանմանը՝ մենք ամուր հիմքերի վրա ենք դնում Արցախի ապագան։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Հենց այս մտքով և նպատակով արցախցի երեխաները «Ես» կրթական հիմնադրամի հետ տեխնոդպրոց են կառուցում՝ «ռեԱրմենիա» հարթակում ստեղծելով «Արցախի «ՄՈՒՆՔ» տեխնոդպրոց» Moonq TechnoSchool նախագիծը՝ հանրային դրամահավաքի նպատակով։ Ուրախությամբ հայտնում եմ, որ առաջին փուլի գումարը՝ 21 միլիոնը, հաջողությամբ հավաքվել է, և ԱՀ կառավարությունն էլ իր գործուն մասնակցությունն է ունենալու նախագծին։

Մարտունու շրջանի Հաղորտի գյուղի համայնքապետը երեխաներին է տրամադրել համայնքապետարանի շենքը, որը մնում է վերանորոգել և կահավորել։ Երեխաները չափազանց ոգևորված են։

Աջակցելով նախագծին՝ մենք միանում եք արցախցի երեխաներին հուսալի ապագա նվիրելու կարևորագույն առաքելությանը։ Չէ՞ որ այսօր փոխելով երեխաների ներկան՝ մենք վաղը փոխում ենք Արցախի ապագան։

Ուստի, կոչ եմ անում նվիրատվություն կատարել այս նախագծի օգտին և այդպիսով ևս մասնակցել Արցախի լուսավոր ապագայի կերտման կարևոր գործին: Իսկ եթե մեկնաբանությամբ + նշանն էլ դնեք այս գրառման տակ, հնարավոր կլինի ապահովել ավելի բարձր մասնակցություն»,- գրել է նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր