1130 դիտում
09:21 05-02-2022
Հայ մշակութային ժառանգությունը՝ Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում․ «Ամերիկայի ձայն»
Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանը օրերս հյուրընկալել էր հայկական մշակույթին և հոգևոր ժառանգությանը նվիրված միջոցառում: Աստվածաշնչի թանգարանի գլխավոր համակարգող Ջեֆֆ Քլոհանն ընդգծում է հայկական քրիստոնեական ժառանգության ցուցադրման կարևորությունը: Նրա խոսքերով, քրիստոնեությունը հայերի ինքնության մի մասն է, որը ձևավորվում է Աստվածաշնի շուրջ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
«Հայաստանում Աստվածաշնչի պատմությունը շատ կարևոր է Սուրբ Գրքի պատմության և ազդեցության ուսումնասիրման համար: Որպես առաջին քրիստոնյա ազգ, հայերն ունեն Աստվածաշնչից բխող արվեստի և ճարտարապետության հարուստ ժառանգություն»,- նշում է նա:
Իր հերթին թանգարանի ցուցահանդեսների համակարգող Քրիսթի Օլիվերը գտնում է, որ քրիստոնեությունը զգալի չափով միահյուսված է հայ ժողովրդի մշակութային ինքնության հետ:
«Մեր հիմնական առաքելությունն է ցույց տալ, թե որքան է միաձուլված հայկական ինքնությունը և Աստվածաշունչը և ուսումնասիրել, թե ինչպես է Աստվածաշունչն ազդել հասարակության և մշակույթի վրա հազարավոր տարիներ, ինչպես է այն ոգեշնչել ու ստեղծել մշակութային բազմաթիվ կոթողներ ի դեմս ձեռագրերի, ճարտարապետության»,- ասում է թանգարանի ցուցահանդեսների համակարգող Քրիսթի Օլիվերը:
Չորս հիմնական մասից բաղկացած միջոցառումն այցելուներին էր ներկայացնում Հայաստանում քրիստոնեության ընդունման ու տարածման, հայկական գրերի ստեղծման, հայկական եկեղեցիների ճարտարապետության մասին դասախոսություններ: Հեռավար դասախոսության միջոցով Թաֆթս համալսարանի դոկտոր Քրիստինա Մարանչին անդրադարձավ Հայաստանում Սուրբ Ծննդյան ավանդույթներին և միջնադարյան հայկական ձեռագրերին, իսկ «Գրիքոր և Կլարա Զոհրապ» տեղեկատվական կենտրոնի տնօրեն, դոկտոր Ջեսի Արլենը խոսեց հայկական Աստվածաշնչի պատմության և հայ գրերի մասին։ Առանձին դահլիճում ցուցադրվում էին տեսաֆիլմեր՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի եկեղեցիներին: Միջոցառումը ուղեկցվում էր հայկական շարականներով, երաժշտությամբ, պարային բեմադրություններով Վաշինգտոնի երկու հայկական եկեղեցիների միացյալ HYE երգչախմբի ու Սբ. Աստվածածին եկեղեցու Շնորհալի դպրոցի սաների կատարմամբ:
Հայկական մշակույթին նվիրված այս միջոցառումը որպես նախաբան է ծառայում ավելի խոշոր մի ծրագրի՝ հայկական ցուցահանդեսին, որը նախատեսված է անցկացնել հաջորդ տարվա մարտին:
«Մենք սկսեցինք քննարկումներ անցկացնել, մի քանի ուղևորություններ կատարեցինք Հայաստան՝ հավանական գործընկերների հետ զրուցելու համար, և տարիների ընթացքում, կարծում եմ, ստեղծեցինք իսկապես գեղեցիկ մի նախագիծ և հիանալի ցուցահանդես, որը կբացվի հաջորդ տարվա մարտին»,- ասում է Ջեֆֆ Քլոհան:
Այս շրջանակում թանգարանն արդեն մի քանի տարի սերտորեն համագործակցում է հայկական պաշտոնական կառույցների, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության, Հայաստանում գիտական և մշակությաին կենտոննների, ամերիկահայ շրջանակների հետ:
«Հայաստանում մենք համագործակցում ենք Հայոց պատմության թանգարանի, Հայոց ցեղասպանության թանգարանի, ինչպես նաև Մատենադարանի հետ, որոնք մեզ են տրամադրել ցուցահանդեսի համար շուրջ 120 գեղեցիկ ցուցանմուշներ: Դա մեզ հնարավորություն է տալիս ներկայացնել պատմական մի մեծ ժամանակաշրջան տարբեր տեսանկյուններից»,- ասում է Քրիսթի Օլիվերը:
Ջեֆֆ Քլոհանն ընդգծում է, որ չնայած իր հարուստ ժառանգությանը՝ հայկական քրիստոնեության պատմությունը լավ հայտնի չէ ամերիկյան հանրությանը, իսկ նման միջոցառումները հնարավորություն են ընձեռում ծանոթանալ հայ ժողովրդի հոգևոր հարստությանը:

Նմանատիպ նյութեր
1464 դիտում
09:25 19-11-2019
Վաշինգտոնի Ամերիկյան պատմության ազգային թանգարանում պատրաստվեց հայկական լավաշ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1039 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1255 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»