Գրիզմանը բաց կթողնի «Բարսելոնայի» հետ հանդիպումը
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը բաց կթողնի կատալոնական «Բարսելոնայի» հետ հանդիպումը։ Այս մասին հայտնում է իսպանական մամուլը։
Գրիզմանը չի հասցնի ապաքինվել։
Նշվում է, որ 30-ամյա հարձակվողը բաց է թողել «Ատլետիկոյի» այսօրվա մարզումը։
Հիշեցնենք, որ Գրիզմանը մադրիդյան ակումբում խաղում է վարձավճարով։
«Բարսելոնա»-«Ատլետիկո» խաղը կկայանա փետրվարի 6-ին։