Չեմպիոնների լիգա. Նեյմարը վնասվածքի պատճառով բաց կթողնի «Բարսելոնայի» հետ հանդիպումը
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը Ֆրանսիայի Գավաթի 1/32 եզրափակիչում «Նիմի» հետ խաղում (1:0) ազդրի մկանի վնասվածք է ստացել:
Ապաքինումը կտևի մոտ մեկ ամիս, ինչը նշանակում է, որ նա բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Բարսելոնայի» հետ առաջին խաղը և մեծ հավանականությամբ, նաև երկրորդ հանդիպումը, որը կայանալու է մարտի 10-ին:
Առաջին խաղը կայանալու է փետրվարի 16-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին: