«Բարսելոնայի» պաշտպանը կվիրահատվի և բաց կթողնի Եվրո-2016-ը
«Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժերեմի Մատյեն վիրահատվելու է: Ֆուտբոլիստը կվիրահատվի մարտի 31-ին` ծնկի վնասվածքի պատճառով:
Ապաքինման ժամկետներ առայժմ չեն նշվում, սակայն վիրահատությունը նշանակում է, որ խաղացողը շարքից դուրս է եկել մինչև մրցաշրջանի ավարտը և բաց կթողնի 2016 թվականի Եվրոպայի առաջնությունը:
Նշենք, որ Մաթյեն վնասվածքը ստացել է Ռուսաստանի հավաքականի հետ ընկերական խաղի ժամանակ` մրցակցի հարձակվող Ալեքսանդր Կոկորինի հետ բախվելուց հետո: