1366 դիտում
13:19 03-02-2022
Կառավարությունը մոտ 1 մլրդ դրամ դրամաշնորհից հատկացում արեց սահմանադրական բարեփոխումների գործընթացին
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց՝ ԵՄ-ից ստացված «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում չօգտագործված մոտ 1 մլրդ դրամն ուղղել Սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի շրջանակներում նախատեսվող բարեփոխումներ իրականացնող մարմնի՝ սահմանադրական բարեփոխումների խորհուրդի ձևավորմանը և վերջինիս գործունեության իրականացման կարգի մշակմանը, ինչպես նաև մի քանի օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի մշակմանը:
Գումարի մի մասը նախատեսվում է հատկացնել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն: Օրենքի լրամշակման հիմնավորման մեջ ասվում է. «Զանգվածային լրատվության միջոցների կողմից իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանումը, անձանց՝ հավաստի և բազմակողմանի տեղեկատվություն ստանալու, մասնավոր կյանքի և արժանապատվության իրավունքների իրացման և պաշտպանության ապահովումը պահանջում են լրագրողական էթիկայի կանոնների սահմանման իրավական հիմքերի ձևավորում: Լրագրողական էթիկայի կանոնների գործնական իրականացումը պահանջում է նաև համապատասխան վերահսկողական գործիքների առկայություն»:
1 մլրդ դրամից միջոցներ կհատկացվեն նաև վեճերի լուծման այլընտրանքային միջոցների զարգացմանն ուղղված բարեփոխումների շրջանակներում «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի և հարակից օրենսդրական նախագծերի փաթեթի նախապատրաստմանը և Դատավարական օրենսդրության վերանայմանը:

Նմանատիպ նյութեր
3054 դիտում
12:54 03-08-2021
650 մլրդ դոլար համաշխարհային տնտեսության վերականգնման համար. ԱՄՀ-ն ռեկորդային հատկացում է արել
1575 դիտում
16:21 21-10-2015
Նաիրա Զոհրաբյանը և ՀՀ-ում ԵՄ դեսպանը քննարկել են նաեւ ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր
Այս բաժնից
841 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
673 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
787 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված