211652_close_icon
views-count63128 դիտում article-date 19:40 02-02-2022

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. իրանցին մի քանի տոննա կշռով հեղուկ գազի ցիստեռնով տապալել է երկաթե արգելապատնեշներն ու հայտնվել բնակչի այգում. կա վիրավոր. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Վայոց  Ձորի մարզում: Ժամը 16:10–ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 40-ամյա Այդին Սաֆարալիզադեն իր վարած  Scania  մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127.5-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մոտ 100 մետր երկաթե արգելապատնեշներին, տապալել դրանք և հայտնվել բնակչին պատկանող  այգում, վնասելով մեծ թվով  պտղատու ծառեր, այդ թվում՝ ընկուզենիներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով կցորդիչի վրա տեղադրված մի քանի տոննա կշռով հեղուկ գազով բարձված հսկայական ցիստեռնը  ավտոմեքենայի վրայից պոկվել է:

Վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն  ժամանած Եղեգնաձորի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է  ստացել, ապա տեղափոխվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վայոց  Ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Եղեգնաձորի պետ Հրազդան Կոստանյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր