1862 դիտում
15:40 31-01-2022
Երաժշտական և արվեստի դպրոցներում ներառականության ապահովմանն ուղղված դասընթացների մեկնարկը տրվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ իրականացնում է ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ երաժշտական և արվեստի դպրոցներում: Ծրագրին մասնակցում են 26 ուսումնական հաստատություն՝ շուրջ 500 մանկավարժ: Հունվարի 31-ին մեկնարկած ծրագրի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները չմեկուսացվեն ընդհանուր կրթական համակարգից, կարողանան ստանալ ներառական ու որակյալ կրթություն և չզրկվեն գեղարվեստական կրթություն ստանալու իրավունքից:
Ծրագիրը միտված է մանկավարժների մոտ ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու համար նոր համապատասխան գիտելիքներ և հմտություններ ստանալուն, հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կարծրատիպերի վերացմանը, կրթության իրավունքի ապահովմանը հավասար պայմաններում:
Ծրագրի բանախոսներն են Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի ղեկավար Վահան Բադալյանը, Հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների երեվանի թիվ 17 հատուկ դպրոցի տնօրեն Վերգինե Եսայանը, «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Բաբայանը, Մայրի ՀԿ-ի տնօրեն Զարուհի Մանուկյանը, ՄԻՊ աշխատակազմի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Մոնիկա Սարգսյանը։ «Իմ ուղի» կենտրոնի տնօրեն Նարինե Վարդանյանը, Մարինա Մելիքսեթյանը և Սոնա Պետրոսյան։ «Արմավ» կենտրոնի տնօրեն Արմինե Ավագյանը, կենտրոնի մասնագետներ Ալվինա Հայրապետյանը, Թագուհի Մակարյանը։ Ռեժիսոր Գուժ Թադևոսյանը։
«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1991թ-ին ՀՀ Մշակույթի Նախարարության կողմից։
Հիշեցնենք, որ 2005 թվականին «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքի ընդունումով սահմանվեց «ներառական կրթություն» հասկացողությունը: Համաձայն նշված օրենքի` «Ներառական կրթություն` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության համար առանձնահատուկ պայմանների ապահովման միջոցով նրանց համատեղ ուսուցումն է կրթական հաստատություններում, նման պայմանների կարիք չունեցող անձանց հետ»:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
4850 դիտում
12:39 06-04-2018
Ֆրանսիական մշակույթի օրերը մայրաքաղաքի երաժշտական և արվեստի դպրոցներում շարունակվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
7648 դիտում
16:02 10-11-2017
Արցախում տրվեց երիտասարդական տոների մեկնարկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
412 դիտում
13:32 04-05-2024
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
685 դիտում
12:52 04-05-2024
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
454 դիտում
12:34 04-05-2024
Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը