8794 դիտում
17:48 21-09-2017
Անկախության 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների մեկնարկը Գյումրիում տրվեց ռազմական շքերթով ու զինվորականների ցուցադրական ելույթներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Անկախության 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների մեկնարկը Գյումրիում տրվեց ռազմական շքերթով ու զինվորականների ցուցադրական ելույթներով:
Ողջույնի խոսքում Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը ընդգծեց, որ հպարտությամբ է կանգնած հրապարակում` պատիվ տալով մեր քաջարի զինվորականներին, ովքեր իրենց կյանքի գնով են երաշխավորում մեր խաղաղ ու ստեղծագործ ապրելու իրավունքը. «Այսօր մեզ համար պանծալի օր է:
Նշում ենք անկախ պետականության վերակերտման 26-րդ տարեդարձը: 1991 թվականին մենք մեր արյամբ ձեռք բերեցինք ազատ ապրելու մեր իրավունքը: Սուտ են այն պնդումները, թե անկախությունը մեր գլխին ընկավ: Մենք արյամբ վճարեցինք անկախ ապրելու մեր իրավունքը: Փշոտ է եղել մեր ճանապարհը, ինչպես ազատություն սիրող յուրաքանչյուր մարդու ճանապարհ: Անկախությունը մենք ձեռք բերեցինք գտնվելով պատերազմի ու շրջափակման մեջ: Բայց ոչ ասկյարի զենքը, ոչ նավթային դոլարները չկարողացան մեզ ծնկի բերել: Մեր երկիրը սկսեցինք կառուցել ունենալով աղետի գոտի:
Բայց մենք կարողացանք հաղթահարել թե պատերազմը, թե բնական արհավիրքի հետևանքները: 26 տարին կարճ է թվում, եթե համեմատենք մեր ժողովրդի բազմահազարամյա պատմության հետ: Բայց մենք առաջ ենք նայում, պետք է բռունցքվենք, հզորացնենք մեր երկիրը»:
Այնուհետև Շիրակի մարզպետարանի կազմակերպած մարզային տոնական միջոցառման ժամանակ պարգևատրվեցին տարբեր բնագավառների ներկայացուցիչներ` անբասիր աշխատանքի համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
4326 դիտում
11:48 27-07-2014
Վարդավառի տոնական միջոցառումների մեկնարկը մայրաքաղաքում տրվել է ջրցան մեքենաների շքերթով
2122 դիտում
23:21 20-12-2014
Գյումրիում տրվեց ամանորյա միջոցառումների պաշտոնական մեկնարկը. ֆոտոշարք
1335 դիտում
20:08 17-04-2015
Ծիծեռնակաբերդում տրվեց Ադամ Բարրոյի` Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը
Այս բաժնից
1012 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
667 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
487 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը