211652_close_icon
views-count61913 դիտում article-date 15:32 30-01-2022

Արմավիրի մարզի Այգեվան գյուղի մանկապարտեզն ամբողջովին հավասարեցվել է հողին. ոստիկանությունը պարզում է՝ ո՞ւր է կորել մանկապարտեզի ողջ գույքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ  Խոշբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 29-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզային ոստիկանություն  օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ  Արմավիրի մարզի Այգեվան գյուղի  ԽՍՀՄ տարիներից կառուցված,  սակայն չշահագործվող մանկապարտեզը քանդում են և «շինմատերիալը»   անհայտ անձը կամ անձինք տեղափոխում են ինչ-որ տեղ:

Օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Գևորգյանը:

Տեղում ոստիկանները կասեցրել են ամբողջովին քանդված մանկապարտեզի շինության քարերը տեղափոխելու գործընթացը:

Ոստիկանությունը պարզում է նաև,  թե ում հանձնարարականով է քանդված մանկապարտեզի «շինմատերիալը»  տեղափոխվում  ինչ-որ անհայտ տեղ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մանկապարտեզը քանդում է նախկին գյուղապետը, քանի որ  գյուղում կառուցելու են նոր մանկապարտեզ, սակայն  ոստիկանությունը ճշտում է նաև, թե մանկապարտեզի մեջ եղած գույքը ով կամ ովքեր են տարել և որտեղ է պահվում այն:

Կա վարկած, որ հնարավոր է՝ գույքը գողացել են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր