97356 դիտում
10:38 30-01-2022
Կասկադյորական ավտովթար Աշտարակում. 23-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է երկաթե էլեկտրասյունը, ճաղավանդակն ու արգելապատնեշը և մոտ 25 մետր թռնելով՝ հայտնվել կամրջի տակ. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Թալին քաղաքի բնակիչ, 23-ամյա Լևոն Գրիգորյանը իր վարած Mercedes մանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի եթևեկելի գոտուց, բախվել Աշտարակի կամրջի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, կոտել այն, ապա առաջ ընթանալով, կոտրել կամրջի երկաթե ճաղավանդակն ու ճանապարհի երկաթե արգելապատնեշը և մոտ 25 մետր օդով առաջ է ընթացել, բախվել ճանապարհի եզրին գտնվող եղևնիներին ու կողաշրջված վիճակում հայտնվել կամրջի տակ՝ քարերի վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վարորդ Լ. Գրիգորյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Օպերատիվ է գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանն ու Հայկ Վարդանյանը:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Վ. Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակյի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Խաչատրյանի գլխավորությամբ:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+