211652_close_icon
views-count29778 դիտում article-date 16:21 12-05-2023

Կասկադյորական ավտովթար Արարատի մարզում․ 31-ամյա վարորդը Mercedes-ով Մարմարաշեն գյուղում կոտրել է գազախողովակների 3 հենասյուներ ու, 10 մետր «թռնելով», հայտնվել ջրատարում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 12-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Մհեր Կիրակոսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել 3 հատ գազախողովակի հենասյուներ, և մոտ 10 մետր «թռնելով», հայտնվել ջրատարում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մ․ Կիրակոսյանը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների խումբը։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Մասիսի տարածքային տեղամասի վթարավերականգնողական 1-04 ծառայության փականագործներ Հայկ Մանուկյանն ու Գաուստ Մանուկյանը։ 

Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտում նյութեր են նախապատրաստվում և, հնարավոր է՝ այն կփոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր