211652_close_icon
views-count27419 դիտում article-date 18:17 29-01-2022

Ամիսներով գտնվել է Ուկրաինայում, բայց 2 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել. Aravot.am

Ինչպես տեղեկացնում են Aravot.am-ի աղբյուրները, հունվարի 25-ին ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել այն մասին, որ Մ. Եփրեմյանը 2002 թ․-ից մինչեւ 2010 թ․-ի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում աշխատել է Վարդաձոր համայնքի համայնքապետարանում՝ զբաղեցնելով համայնքի ղեկավարի տեղակալի, իսկ այնուհետեւ աշխատակազմի քարտուղարի պաշտոնները;

Այդ ընթացքում, մասնավորապես 2006-2010 թթ., յուրաքանչյուր տարի 4-6 ամիս ժամանակահատվածով բացակայել է ՀՀ-ից, գտնվել է Ուկրաինայի Հանրապետությունում եւ չներկայանալով աշխատանքի՝ ստացել է աշխատավարձ՝ այդ կերպ յուրացնելով շուրջ 2.000.000 դրամ գումար:

Նմանատիպ նյութեր