211652_close_icon
views-count1821 դիտում article-date 10:00 29-04-2014

Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» գործարանում մարդիկ ամիսներով աշխատավարձ չեն ստանում․ Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզի գյուղերի բնակիչները չեն հավատում, որ ՕԵԿ առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի արդեն նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանն իր «Հայասի Գրուպ» գործարանը վարկերով է աշխատեցնում: Հիշեցնենք, Արթուր Բաղդասարյանը, անդրադառնալով իրեն պատկանող բիզնեսին, ասել էր, որ ինքը վարկերով է կառուցել իր գործարանը, հիմա էլ վարկերի տակ է: Իսկ բիզնեսը՝ գործարանը, կառուցել է, քանի որ, իր խոսքով՝ չէր կարող 250 հազար դրամ աշխատավարձով ապրել: «Սուտ ա, չեմ հավատում, ո՞վա ասում՝ վարկերով ա աշխատում, վարկերով եքա գործարանը ո՞վ կկառուցի: Էդ սուտա, բա մի բան պիտի մոգոնի: Բա որ ինքնա վարկի տանք, գյուղացի՞ն ինչ ասի»,-«Ժամանակին» ասաց «Հայասի Գրուպ» գործարանի անմիջապես հարևանությամբ գտնվող Ոսկեվազ գյուղի բնակիչներից մեկը: Ոսկեվազ գյուղից շատ մարդիկ են աշխատում Բաղդասարյանի գործարանում, բայց ամիսներով աշխատավարձ չեն ստանում.«Ամիսներով աշխատավարձ չենք ստանում, հլը դեկտեմբեր ամսվա աշխատավարձը չենք ստացել, բայց արդեն ամառա: Բայց ստիպված շարունակում ենք աշխատել, քանի որ այլ տարբերակ չունենք, ուրիշ տեղ աշխատանք չկա»: Մեր զրուցակիցների խոսքով՝ աշխատավարձն էլ առանձնապես բարձր չէ՝ 50-60-70 հազար դրամ, այն էլ՝ 12 ժամվա աշխատանքի դիմաց»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր