211652_close_icon
views-count49287 դիտում article-date 17:15 29-01-2022

Վրաերթ՝ Կոտայքի մարզում. 38-ամյա վարորդը «Վիլիս»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. պատճառը մերկասառույցն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։ 

Այդ օրը, ժամը 15։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 38-ամյա Աշոտ Ե-ն իր վարած «Վիլիս» մակնիշի ավտոմեքենայով Արզականի հուշարձանի մոտ մերկասառույցի հետևանքով ավտոմեքենանան հետընթաց սահել է և վրաերթի ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ՝ 66-ամյա Ալվարդ Գ-ին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Չարենցավան» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորումթյամբ։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր