47006 դիտում
14:32 26-01-2022
Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են ВАЗ 2105-ն ու Արգավանդի գյուղապետարանի աշխատակցի Ford Escape-ն. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում; Ժամը 16:45-ի սահմաններում Նորապատ-Հայկավան ավոտճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Արգավանդ գյուղի բնակիչ, 28-ամյա Ռազմիկ Հ.-ի վարած Ford Escape մակնիշի և Աշնակ գյուղի բնակիչ, 28-ամյա Սրապ Գ.-ի վարած ВАЗ 2105 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սրապ Գ.-ն և նրա ուղևորներ, Աշնակ գյուղի բնակիչներ 34-ամյա Միշիկ Ա.-ն, 36-ամյա Գյուլիզար Մ.-ն և 37-ամյա Նարինե Ի.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ռազմիկ Հ.-ն աշխատում է Արգավանդի գյուղապետարանում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
19112 դիտում
18:14 25-11-2024
Հերթական ծեծկռտուքը՝ «Դիվա» գիշերային ակումբում. կա վիրավոր. կասկածյալները տեղի անվտանգության աշխատակիցներն են