211652_close_icon
views-count2670 դիտում article-date 23:06 25-01-2022

Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զորք տեղակայել Ուկրաինայում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը զորք չի տեղակայելու Ուկրաինայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով Ստոլտենբերգի՝ CNN-ին տված հարցազրույցին։

«ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զորամասեր տեղակայել Ուկրաինայում»,- ասել է նա:

ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ նշել էր, որ «ռուսական ագրեսիայի» և Կիևին դրանից պաշտպանվելու հնարավորության մասին արևմուտքի հայտարարությունները և՛ ծիծաղելի են, և՛ վտանգավոր։

Միևնույն ժամանակ, Կիևը և արևմտյան երկրները վերջերս մտահոգություն են հայտնել Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից «ագրեսիվ գործողությունների» ենթադրյալ աճի կապակցությամբ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ռուսական զորքերի տեղաշարժը տեղի է ունենում ՌԴ տարածքում: Նրա խոսքով, դա ոչ մեկին չի սպառնում և չպետք է անհանգստացնի որևէ մեկին։

Նմանատիպ նյութեր