Լեհաստանը ՆԱՏՕ-ին խնդրել է հավելյալ զորք տեղակայել իր արևելյան շրջաններում
Լեհաստանը խնդրել է ՆԱՏՕ-ին հավելյալ զորք ուղարկել իր արևելյան շրջանները: Այս մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Թոմաշ Սեմոնյակը:
Նա հիշեցրել է, որ մարտի 18-ին Վարշավա էր ժամանեկ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, որի հետ զրույցի ընթացքում խոսվել է այն մասին, որ Լեհաստանը ՆԱՏՕ-ի ղեկավարությանը խնդրելու է ամրապնդել իր արևելյան հատվածը՝ կապված Ուկրաինայում տիրող լարվածության հետ:
Ավելի վաղ՝ մարտի 17-ին, Հյուսիսատլանտյան դաշինքը որոշում էր կայացրել վերահսկողություն սահմանել Լեհաստանի և Ռումինիայի օդային տարածքների վրա՝ կրկին Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված: